News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մաքսային միությունում Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին ամենից հեշտ է պատասխանել հարցով: Այս մասին NEWS.am-ի թղթակիցն է հայտարարել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: «Հնարավոր է՝ պատասխան հարց տալն այդքան էլ ընդունված չէ, սակայն այդպես հեշտ է բուն էությանը հասնել: Արդյո՞ք Ղարաբաղը Հայաստանի հետ ընդհանուր տնտեսական տարածքում է: Իմ հարցին պատասխանելով՝ կպատասխանեք նաեւ Ձեր հարցին»,-ընդգծել է նա:

Ի պատասխան այն հարցին, կարող են արդյոք Հայաստանի ու ԼՂՀ միջեւ հայտնվել ռուս սահմանապահներ Մաքսային միությանն անդամակցելուց հետո, Զատուլինը նկատել է, որ հազիվ թե այդ հարցն այսօր բավականաչափ սուր խնդիր է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում: «Ես անձամբ դա անհրաժեշտ չեմ համարում: Մինչ օրս Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ սահմանապահներ չեն եղել, եւ անհրաժեշտություն չակ, որ նման սահման ի հայտ գա: Ես իմ անձնական կարծիքն եմ արտահայտում: Բացի ջղագրգռությունից, հակամարտություններից, տարաբնույթ տարաձայնություններից՝ դա այլ բան չի կարող առաջացնել: Ինչո՞ւ ծանրաբեռնել մեր հարաբերությունները նմանատիպ երեւույթներով, դա ոչինչ չի տա»,-ասել է Զատուլինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ