News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Նելսոն Մանդելայի մահը հիշեցրեց շատ քալիֆորնիացիների ապարտեիդի չեզոքացման գործում իրենց նահանգի խաղացած դերի մասին: Այդ մասին գրում է KCRA հեռուստաընկերության կայքը:

Որոշիչ պահերից մեկը 1986թ.-ին հուլիսին էր, երբ Քալիֆորնիական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը քվեարկություն անցկացրեց, որպեսզի հրաժարվի այն ընկերությունների հետ համագործակցությունից, որոնք բիզնես են վարում ռասայական խտրականության հողի վրա բաժանված պետության հետ: Ցույցի դուրս եկած ուսանողները պահանջում էին հրաժարվել համագործակցությունից: Սակայն քվեարկության ելքը հարցականի տակ էր:

Վերջին որոշիչ պահին նահանգի նահանգապետը՝ հանրապետական Ջորջ Դոքմեջյանը, ով ծագմամբ հայ է, անսպասելի շրջադարձ կատարեց ու իր ձայնը փոխեց հօգուտ համագործակցությունից հրաժարման: «Այն, որ նահանգապետը փոխեց դիրքորոշումը վերջին պահին, վճռական ու ազդեցիկ խոսքով հանդես եկավ համագործակցության դեմ, կարեւոր իրադարձություն էր»,- պատմել է KCRA-ի նախկին քաղաքական լրագրող Սթիվ Սուոթը, ով լուսաբանել էր հանդիպումը: Լրագրողի խոսքով՝ Դոքմեջյանի վրա ազդել են նրա հայ նախնիների տառապանքները, եւ նա ցավակցել է հարավաֆրիկյան սեւամորթների տառապանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ