News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Երեւանում առեւտրային նոր կենտրոնի՝ Yerevan Mall-ի բացումը քիչ էր մնում՝ վերածվեր զանգվածային հրմշտոցի։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 18։00-ին հայտարարված հանրային բացումից մեկ ժամ առաջ առեւտրի կենտրոնի փակ դռների մոտ հավաքվել էր մեծ թվով մարդկանց խիտ բազմություն։

Բացումը 5 րոպեով ուշացել է, ինչը վրդովմունքի ալիք է բարձրացրել հավաքվածների շրջանում։ Մի կին վրդովմունքից «քաղաքականացրել է» իրավիճակն ու բղավել «անկախ Հայաստան»։

Մեր թղթակիցը հաղորդում է, որ բացումից անմիջապես հետո մարդիկ միմյանց հրմշտելով բառացիորեն ներխուժել են առեւտրի կենտրոն, բայց ոչ թե առեւտրի տաղավարներ, այլ շարժասանդուղքով՝ ներքեւի հարկ, որտեղ տեղադրված է 5 հարկանի մեծ տորթը։

Առեւտրային նոր կենտրոնում բազմության աղմուկը պարբերաբար ընդհատվում է մետաղորսիչ սարքերի  ծնգծնգոցներով։ Դրսում ապահովության համար կանկգնած են շտապօգնության, հրշեջ եւ ոստիկանական մեքենաները։

Ներքեւի հարկում տեղադրված է բեմ, որտեղ նախատեսվում է համերգ։

Ինֆորմացիոն կենտրոնը բարձրախոսով հայտարարում է կորածների մասին։ Արմինե անունով մի կին կորցրել է իր չորս երեխաներին։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ