News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Եթե նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքականությունը, ապա 3-4 ամիս անց նա միանշանակ կհայտնվի նրա տեղում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության ապագան կախված է հենց իրենից: Նա, քաղաքագետի կարծիքով՝, հայ հասարակության կողմից դրական վերաբերմունքի կարժանանա, եթե կարողանա ներկայացնել այնպիսի ծրագիր, որտեղ կբարձրացվեն հանրությանը հուզող խնդիրները՝ դադարեցնի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գործընթացը, երկխոսություն սկսի «Դեմ եմ» շարժման եւ ոչ իշխանական ուժերի «քառյակի» հետ՝ նոր օրենք մշակելու նպատակով:

«Ես նկատի ունեմ նաեւ արտոնությունների վերացումը, փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ ճնշման մեղմացումը: Այսինքն այն հարցերը, որոնց հետ կապված նախկին վարչապետը արել է ճիշտ հակառակը:

Հաշվի առնելով, որ այսօրվա դրությամբ Տիգրան Սարգսյանի վարկանիշը զրոյական է, ցանկացած մարդու համար հեշտ կլինի բավական բարձր հեղինակություն ձեռք բերել հասարակության մեջ՝ մի քանի դրական քայլեր անելով»,-ասել է Բոզոյանը:

Նրա խոսքով՝ իհարկե, դա դժվար է անել, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում հատուկ ընդգծեց, որ նոր կառավարությունը պետք է շարունակի Տիգրան Սարգսյանի կուրսը: «Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, եթե Տիգրան Սարգսյանի կուրսը լավն էր, ինչու նա հրաժարական տվեց: Եթե նա հրաժարական է տվել, նշանակում է, որ նրա որդեգրած կուրսը պետք է փոխել: Հովիկ Աբրահամյանը պետք է հասկանա այդ խնդիրը քաղաքական տեսանկյունից»,-նշել է քաղաքագետը:

Երվան Բոզոյանը Հովիկ Աբրահամյանին համեմատել է Միխայիլ Գորբաչովի հետ, ով, լինելով բավական «գորշ» անձ, իշխանության եկավ ու կարողացավ ռեֆորմներ անցկացնել: «Հովիկ Աբրահամյանը կարող է կրկնել Գորբաչովի ուղին, նա, ըստ էության, «գորշ» անձնավորություն է, հանդիսանում է իշխող վերնախավի ակնառու ներկայացուցիչներից մեկը, հանրության վերաբերմունքը նրա հանդեպ այնքան էլ դրական չէ՝ հաշվի առնելով այն, որ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նկատմամբ նույնպես դրական վերաբերմունք չկա, սակայն նա կարող է արժանանալ հանրության դրական վերաբերմունքին նախաձեռնած բարեփոխումների շնորհիվ»,- եզրափակել է քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ