News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կանխատեսմամբ, ԱԺ նախագահի առավել հավանական թեկնածուն Էդուարդ Շարմազանովն է: Իր կարծիքը փորձագետը հայտնել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Առավել հավանական է, որ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնի այն անձը, որն այժմ ԱԺ նախագահի պաշտոնակատարն է»,-ընդգծել է Մինասյանը:

Կանխատեսելով կառավարությունում հնարավոր փոփոխությունները՝ Մինասյանը կարծիք է հայտնել, որ նոր կառավարությունում կմնան ուժային գերատեսչությունների նախկին ղեկավարները, ինչպես նաեւ ԱԳ նախարարը:

Ինչ վերաբերում է ոչ կոալիցիոն քառյակի ճակատագրին, ապա փորձագետը կրկին հայտարարել է, որ համագործակցությունը կոնյուկտիվ բնույթ է կրում, իսկ երկարաժամկետ հեռանկարում դժվար է նրանց կայուն երկարատեւ համագործակցությունը պատկերացնել:

Ըստ Մինասյանի՝ ներկայումս ԲՀԿ-ն պետք է դադար տա, ըստ որում՝ նոր կառավարության մոտեցումները վերջինիս ավելի մոտ կլինեն, քան նախորդինը: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի՝ նոր կառավարության կազմում ընդգրկվելուն՝ նա նշել է, որ չի բացառվում, որ այն տեղի ունենա փորձագետների մակարդակում, սակայն կուսակցության՝ ֆորմալ կոալիցիայի կազմում ներառվելը քիչ հավանական է համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ