News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ԱԺ Էթիկայի հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 15-ին կարճել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը՝ արդյոք ինքը կարող է կատարել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի խնդրանքը եւ հասարակական հիմունքներով, առանց վճարվելու ղեկավարել օրաթերթի խմբագրական խորհուրդը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Կարճման մասին որոշում կայացրել ենք՝ ելնելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.2 եւ 24.3 հոդվածներով: Եթե աշխատանքը լիներ  վճարովի, այդ դեպքում իրավասությունը մեզ կպատկաներ, սակայն քանի որ հասարակական հիմունքներով, մենք իրավասու չենք: Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի քայլը ողջունելի եւ մյուսների համար կարող է օրինակ ծառայել»,- ասաց հանձնաժողովի նախագահը՝ ընդգծելով, որ ՀԱԿ պատգամավորը ազատ կարող է ղեկավարել «Հայկական ժամանակ» թերթի խմբագրական խորհուրդը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ