News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ներքաղաքական գործընթացները, վարչապետի հրաժարականը, նոր կառավարության ձեւավորումը, երկրում «քաղաքական թարմություն» են բերում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

Լավ ճանաչելով նոր վարչապետին եւ բարձր գնահատելով նրա կազմակերպչական ունակությունները, պատգամավորը ակնկալում է, որ նոր կառավարության աշխատանքը շատ արդյունավետ է լինելու: «Կառավարության կազմում սպասվում են զգալի փոփոխություններ, եւ քաղաքական թարմությունը պետք է ամրապնդվի նոր կադրերով»,-ասել է Վարդապետյանը:

Անդրադառնալով իշխող կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալու փաստին, ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծել է, որ դա ընդամենը նորմալ քաղաքական գործընթաց է, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր քայլերը: «Ինչ վերաբերում է ՕԵԿ-ական նախարարների կուսակցությունից դուրս գալու որոշմանը, դա նույնպես ներկուսակցական գործընթացների հետեւանք է: Իհարկե, կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալը անակնկալ էր նաեւ ինձ համար, քանի որ կարծես նման որոշման համար օբյեկտիվ նախադրյալներ չկային: Ամեն դեպքում՝, ես հարգում են այդ որոշումը»,-նշել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ ապրիլի 16-ին ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները հայտնեցին, որ իրենց կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ