News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունն ապրիլի 18-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում առուն վարարել է, եւ ջուրը լցվում է 5-րդ շարքի տներից մեկը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ Արտաշատի ջրանցքի համայնքային ոռոգման համակարգի 10-րդ փողոցով անցնող առուն խցանվել է. ինչից տեղի է ունեցել ջրի հոսք դեպի Ռ. Ս.-ի թիվ 10 տուն:

Հրշեջ-փրկարարները վերացրել են խցանումը:

Ժամը 05.00-ի դրությամբ Արտաշատի ջրանցքից դեպի Մասիսի տարածաշրջան (շուրջ 20 համայնք) հոսող ոռոգման ջրի հոսքը բերվել է զրոյական մակարդակի:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ