News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 17-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի 4-րդ փողոցի կենտրոնական խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԻԺ-275-011-01» մակնիշի ավտոմեքենայի: «ԻԺ-275-011-01»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ապրիլի 17-ին, ժամը 05.00-ին, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդես C-180»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ապրիլի 17-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18 եւ 19 տարեկան աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում «Հիգեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի:

«ԳԱԶ-32213»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ապրիլի 17-ին, ժամը 19.30-ին, Լեռնահովիտ-Տաշիր ճանապարհի 8-րդ կմ-ին «ԳԱԶ-31115» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել փոսը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ապրիլի 17-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Եղվարդի խճուղու եւ Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 32 շենքի ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Մերսեդես-Բենց» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: «Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ