News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի՝ կլինեն բազմապիսի միջոցառումներ, բայց միեւնույն ժամանակ կլինեն նաեւ քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին։  Այս մասին ասել է Հայաստանի Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին:

«Գիտե՞ք, մի քանի օրից՝ ապրիլի 24-ից, մենք մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրաձայնման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց միեւնույն ժամանակ կլինեն նաեւ քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին»,-ասել է նախագահի խոսնակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ