News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քարիմ մականվամբ կատուն երեք հազար կմ է անցել հեռացած տանտերերին գտնելու համար:

Ushilapychvost.ru-ն հայտնում է, որ Ուզբեկստանի Գուլիստանից մինչեւ Ռուսաստանի Լիսոկ կատվի ճամփորդությունը տեւել է երկու տարի: Նա  ի վերջո գտել է իր տերերին:

Կատվի տիրուհի Ռավիլյա Խաիրովան ամուսնու` Լեւ Կոնդրատիեւի եւ որդու` Ռուսլանի հետ երկու տարի առաջ որոշել էին Ռուսաստան մշտական բնակության տեղափոխվել: Նրանք կատվին թողել էին հարեւանուհու մոտ: 

Հասնելով Լիսոկ քաղաք` Ռավիլյան անմիջապես հարեւանուհուն է զանգել կատվի մասին տեղեկանալու եւ  տխրել է տհաճ լուրն իմանալով. Քարիմը փախել էր իրենց մեկնելու հաջորդ օրը, եւ կատվին ոչ ոք չէր տեսել:

Մի անգամ էլ Ռավիլյան իր կատվին տեսել է շուկայում: «Նա ճանաչեց ինձ եւ  արձագանքեց իր անվանը: Ես պարզապես ցնցված էի: Գրկեցի նրան եւ տաքսիով տուն շտապեցի», - պատմել է տիրուհին:

Նա խոստովանել էր, որ կատվին Քարիմ էր անվանել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի պատվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ