News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսներին օրգանիզմը արտասահմանյան ապրանքներով չթունավորելու եւ կարտոֆիլու ու մսի լայն տարածում գտած համադրությունից հրաժարվելու կոչ է արել:

«Իհարկե` ինքս էլ դրանցից շատ եմ փորձել: Բայց ներողություն` ինչո՞ւ երկուսը մեկում` միսը կարտոֆիլի հետ համադրել»,-հայտարարել է Լուկաշենկոն` ժողովրդին եւ խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձի ընթացքում:

«Ինչպե՞ս կարելի է քնելուց առաջ կարտոֆիլ ու միս խժռել: Հետո ինչպե՞ս ես քնելու»,-հռետորական հարց է տվել նախագահն ու շարունակել. «Մսի փոխարեն` ծովատառեխով կեր»:

Երկրի ղեկավարը ափսոսանքով արձանագրել է, որ իր հայրենակիցներն առողջ կենսակերպը չեն գնահատում: «Սպորտով չենք ուզում զբաղվել, ձեռքի տակ ընկածը խժռում ենք ու ինքներս մեզ թունավորում: Դե որ այդպես է` առողջության համար ինքներդ էլ վճարեք»,-ասել է նա:

Նախագահը բացատրել է, որ «պետք է միայն տեղական ապրանքներով սնվել, եւ ոչ` արտասահմանյան: Նրա խոսքով` արտասահմանյանը «մեր օրգանիզմի համար չեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ