News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կընդունի Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին: Հանդիպումը նշանակված է ապրիլի 26-ին՝ Հռոմի երկու պապերի՝ Հովհաննես Պողոս II-ի եւ Հովհաննես XXIII-ի սրբացման արարողության նախօրեին, հայտնում է Վատիկանի «Սիսմոգրաֆո» բլոգը:

Հիշեցնենք, որ Զատկի իր ավանդական ուղերձում Հռոմի պապը Ուկրաինայում  ճգնաժամի կարգավորման կոչ էր արել:

«Միասին աղոթենք, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը միջազգային հանրության աջակցությամբ ձեռնարկեն բոլոր հնարավոր ջանքերը՝ բռնություն թույլ չտալու եւ երկխոսություն հաստատելու համար, հանուն այդ երկրի բարօրության», - ասել էր պապը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ