News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-ին Երեւանում կայացել է «Save the Children» միջազգային կազմակերպության հայկական ներկայացուցչության բացման 20-ամյակին նվիրված` «20 տարի նվիրում Հայաստանի երեխաներին» խորագրով միջոցառումը, որին ներկա են գտնվել ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերով փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հոֆֆերնը, Ազգային Ժողովի պատգամավոր Արա Բաբլոյանը, միջազգային եւ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկաները շնորհավորել են կազմակերպությանը` հոբելյանի առթիվ եւ շնորհակալություն հայտնել իրականացված գործունեության համար:

Նշենք, որ գործունեության 20 տարիների ընթացքում «Save the Children» կազմակերպության հայկական գրասենյակը երկրի ավելի քան 500 համայնքներում 442 հազար երեխաների համար շուրջ 60 մլն ամերիկյան դոլարի արժողությամբ ծրագրեր է իրականացրել: Դրանց իրականացումը հնարավոր է դարձել բազմաթիվ նվիրատվությունների շնորհիվ, որոնց հեղինակների շարքում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, USAID-ն, ԱՄՆ Պետքարտուղարությունը, ԵՄ-ն, «Լինսի» հիմնադրամը եւ Շվեյցարիայի զարգացման գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ