News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Որոշ մարդիկ կարող են ասել, որ պատերազմի 92-ամյա վետերան Տոնի Բոլլը իր տարիքից փոքր է թվում, սակայն 18-ամյա երիտասարդի նա բոլորովին էլ նման չէ: Այնուամենայնիվ, նրան չի հաջողվել Լոնդոնի Tesco  սուպերմարկետից երկու շիշ օղի գնել:

Երկու շիշ օղի եւ բաղնիքի համար գորգ ընտրելով, ծոռնատեր բրիտանացին մոտեցել էր դրամարկղին եւ դրամապանակը հանել, երբ վաճառողուհին պահանջել էր փաստաթուղթ ներկայացնել, ասելով, թե առանց նրա տարիքը իմանալու եւ համոզվելու, որ չափահաս է, չի կարող սպասարկել:

«Գանձապահի դեմքի արտահայտությունից հասկացա, որ կատակ չի անում: Մենք անգամ եւս համոզվելով, որ սխալ չեմ լսել, թողեցի օղին ու դուրս եկա»,-պատմել է Բոլլը:

Սուպերմարկետի մենեջերներից մեկն, այնուամենայնիվ, հավաստիացրել է, որ աշխատակցուհին նախկինում էլ է այդպես վարվել, եւ որ նրա պահանջն ընդամենը կատակ է եղել, Metro-ին վկայակոչելով հաղորդում է  FederalPost-ը:

«Մեր գործընկերը փորձում է կենսուրախ լինել, բայց մենք ի գիտություն ենք ընդունել, որ նրա կատակը չի հասկացվել եւ ներողություն ենք խնդրում պարոն Բոլլից: Նրա օղիները պահվում են այն դեպքի համար, եթե որոշի վերադառնալ եւ հետ վերցնել դրանք»,- հավելել է մենեջերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ