News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բրունեյում մի քանի օրով հետաձգել են քրեական հանցագործությունների համար շարիաով սահմանված խիստ օրենքների ուժի մեջ մտնելը:

Իշխանությունները հայտարարել են, որ նոր օրենսդրությունը ուժի մեջ կմտնի շուտով: Ենթադրում են, որ հետաձգումը կապ ունի Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահի արտասահման այցի հետ, որն էլ հենց նորամուծության նախաձեռնողն է,  հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պատիժներից են. քարկոծումը՝ ամուսնական դավաճանության համար, անդամահատումը՝ գողության, եւ մտրակով ծեծը՝ ալկոհոլ օգտագործելու համար:

ՄԱԿ-ն արդեն  մտահոգություն է հայտնել Բրունեյում շարիաթի քրեական դատարաններն օրինականացնելու առթիվ:

Սուլթան Հասանալ Բոլկիահն իր հերթին կարծում է, որ այդպիսով ինքն իր երկիրը ապահովում է արտաքին բացասական ազդեցություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ