Երեւանում ապրիլի 23-ին Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կայացել: Նախաձեռնողը եւ կազմակերպիչը գործարար, «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի տնօրեն Մանվել Տեր-Առաքելյանն էր: Հանդիսավոր միջոցառման բացումն սկսվել է 16:00-ին՝ Ազատության հրապարակում, որտեղ երիտասարդության համար համերգ է տեղի ունեցել ժողովրդական համույթների, մասնավորապես՝ «Սասնա ծռերի», «Վերադարձի» եւ «Նուբարի» մասնակցությամբ:
Համերգից հետո թատերականացված ներկայացումը շարունակվել է: Ֆիդայիների համազգեստով 20 ձիավորի գլխավորությամբ երթ է կազմակերպվել դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ ֆիդայիները իրենց հայրենիքին հավատարմության երդում են տվել:
Ըստ Մանվել Տեր-Առաքելյանի՝ «Թող թշնամիները տեսնեն եւ իմանան, որ միշտ հակահարված կստանան: Մենք միշտ կպաշտպանենք մեր Հայրենիքը ցանկացած ագրեսիայից»: