News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհերը») մեկնել է Գերմանիա բուժման: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

«Աղիքների խնդիր ունի, մեկնել է Գերմանիա բուժվելու: Ամենայն հավանականությամբ մինչեւ ամսվա վերջ այստեղ կլինի»,- ասաց մեր զրուցակիցը:

Դեռ պարզ չէ՝ Մհեր Սեդրակյանը կմասնակցի ապրիլի 28-ից մեկնարկող ԱԺ քառօրյա նստաշրջանին, թե ոչ:

Նշենք, որ ապրիլի 21-ին NEWS.am-ը հայտնել էր, որ Մհեր Սեդրակյանը գնել է սնանկացման եզրին գտնվող Փայլակ Հայրապետյանին պատկանող «Էրեբունի» միավորման տարածքը, որը գնահատվում է 12 մլն դոլար: Դեռ այդ ժամանակ մեզ չհաջողվեց կապ հաստատել պատգամավորի հետ: Ըստ երեւույթին՝ արդեն այդ ժամանակ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը երկրում չի եղել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ