News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում «ափաշքյարա» ասաց այն, ինչ մտածում է: NEWS.am-ի հարցին՝ արդյոք ենթատեքստ կար Քոչարյանի տված վերջին հարցազրույցում, այսպես պատասխանեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ավելի ափաշքյարա չի լինում, Քոչարյանն ասում էր, որ Սերժ Սարգսյանն իրեն պիտի գարանտիա տա, որ անպայման հեռանալու է: Բացի դրանից Հայաստանի երկրորդ նախագահը նաեւ իշխանություններին եւ հասարակությանը հասկացնում էր, որ ինքը վերադառնալու է իշխանության եւ լինի քաղաքական դաշտում»,- ասաց նա:

Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ քաղտեխնոլոգն ասաց. «Պետք է հաշվի առնել, որ բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի նախկին եւ ներկայիս նախագահներն ունեն նույն կարծիքը, բարեփոխումների դեմ են նաեւ խորհրդարանական ուժերը, բայց Դաշնակցությունից»:

Նշենք, որ ապրիլի 22-ին 2rd.am-ին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահն անդրադարձել էր Սահմանադրական բարեփոխումներին՝ նշելով, որ ինքը դեմ է դրանց:

«Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն եւ անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը եւ չի դառնա դրա վերարտադրման գործիք: Սահմանադրության ցանկացած վերաձեւում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է»,- ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ