News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ Դատի Ամերիկայի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` «1915թ. իրադարձությունների» մասին հրապարակային մեկնաբանությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են գրանսենյակի մամուլի ծառայությունից:

ANCA-ի ղեկավարը հայտարարել է. «Խստացվող միջազգային մեկուսացման պայմաններում Անկարան վերափաթեթավորում է ցեղասպանության հերքման քաղաքականությունը: Վարչապետ Էրդողանն իր այսօրվա հայտարարության մեջ մինչ այժմ իր պատիժը չգտած միջազգային հանցագործության նշանակությունը սովորական, չհարթված երկկողմանի հակամարտության մակարդակի իջեցնելու միջոցով Հայոց ցեղասպանության պատասխանատվությունից խուսափելու անօգուտ փորձ է արել: Նման անբարո հայացքը ոչ փաստերով, եւ ոչ էլ որևէ ընդունելի օրենքով կամ բարոյական նորմով  չի արդարացվում: Փաստը փաստ է մնում, որ նման անսիրտ եւ ցինիկ խորամանկության միջոցով Թուրքիան այսօր լարում է իր ուժերը` ճշմարտության հերքման եւ Հայոց ցեղասպանության հարցում արդարության վերականգնման դեմ:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-ամյակի նախօրեին Թուրքիայի հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն  ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ