News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ապրիլը ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացման ամիս է, այն համայն մարդկությանը այնպիսի իրադարձությունների, ինչպիսիք են Ռուանդայի ցեղասպանությունը, Հոլոքոստը եւ Հայոց ցեղասպանությունը, զոհերի հիշատակը հարգելու հնարավորություն է ընձեռում: Այս մասին գրել է «National Post»-ը:

Փրկվածներից մեկը որբ Արշալույս Մարդիղյանն էր (1901–1994), ով Օսմանյան կայսրության Խարբերդ քաղաքից մի փոքր հյուսիս էր բնակվում: Չնայած նրա ընտանիքի անդամների մեծ մասը սպանվել են, աղջնակին հաջողվել է փախչել եւ անչափահաս տարիքում Միացյալ Նահանգներ նեղգաղթել, որտեղ նա սկզբնական շրջանում Հայաստանի եւ Սիրիայի օգնության ամերիկյան կոմիտեում (հետագայում խիստ ազդեցիկ կազմակերպություն դարձավ եւ «Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտեի» վերանվանվեց) աշխատող մի պաշտոնյայի պաշտպանությանն էր հանձնվել:

Ժամանելուն պես որբ աղջնակը հարցազրույց է տվել ամերիկյան լրագրողներին` պատմելով կրած սարսափելի տառապանքների մասին: Մոտավորապես այդ ժամանակ էլ նա փոխել է իր անունը եւ Ավրորա Մարդիղանյան դարձել: Նրա պատմությունը, որ ի սկզբանե «Բզկտված Հայաստան. Մեծ Եղեռնից փրկված քրիստոնեա աղջկա` Ավրորա Մարդիղանյանի պատմությունը» անվանումն էր կրում, մաս առ մաս տպագրվել է «Հերստ» կորպորացիային պատկանող թերթերում, իսկ այնուհետեւ գրքի տեսքով հրապարակվել 1918թ.: Այն մի քանի հրատակարություններով է լույս տեսել եւ ընդհանուր առմամբ 300 հազար օրինակի վաճառք ապահովել:

Ավրորայի կյանքի պատմության նկատմամբ հասարակության հետաքրքրությունը Հոլիվուդի ուշադրության կենտրոնում է հայտնվել, եւ հիշողությունների հիմքով ֆիլմի սցենար է գրվել: Արդյունքում 85 րոպե տեւողությամբ համր պատմական ֆիլմ է նկարահանվել (սուբտիտրերով), որտեղ զանգավածային տարհանման, բռանաբարությունների եւ հայերի սպանության մասին պատմող լիարժեք կադրեր են ցուցադրվել: Ֆիլմի գլխավոր հերոսը երիտասարդ, հրապուրիչ արտաքինով Ավրորա Մարդիղանյանն էր` իր իսկ դերակատարմամբ:

Նման երիտասարդ տարիքում ցեղասպանություն տեսնելը եւ սեփական ընտանիքի անդամների մեծ մասի սպանության ականատես դառնալը արդեն իսկ ահավոր բան էր: Բայց տարիներ անց դեռահաս տարիքում տեսած այդ պատկերները կենդանացնելու եւ կրկին վերապրելու առաջարկն ավելի ցավագին էր: Ուշագրավ է, որ ֆիլմում ինքն իր դերն է մարմնավորել նաեւ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն: Ֆիլմը նկարահանվել է 1918թ., այն սկզբում  կոչվել է «Հոշոտված Հայաստան»,  հետո վերանվանվել է «Հոգիների աճուրդ»: Սա, ամենայն հավանականությամբ,  ցեղասպանության մասին հոլիվուդյան առաջին մեծ նկարահանումն էր:

Ժամանակի ընթացքում ֆիլմի կրկնօրինակները կորել են կամ վնասվել, ինչը բնորոշ չէ այդ դարաշրջանի ֆիլմերին: Այսօր ֆիլմի ամբողջական օրինակը չկա: Եվ համր կինոյի պատմության վաղ դարաշրջանի մասին գրքերն այդ ֆիլմն անտեսել են: Այնուամենայնիվ, այն ամբողջությամբ մոռացության չի մատնվել. կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականները շարունակում են փնտրել ֆիլմի ժապավենները: Շատերի կարծիքով՝ Ավրորա Մարդիգանյանը  «Հայոց ցեղասպանության Աննա Ֆրանկն է»:

Նա ցեղասպանության նման ողբերգությանը դիմակայելու մարդկային փորձի հայկական մարմնավորումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ