News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է «Հայաստանն Արիանայի աչքերով» նախագիծը։

Արիանա Կաոիլին պատմում է Հայաստան կատարած բազմաթիվ այցելությունների, երկրում ապրելու եւ աշխատելու ընթացքում ձեռք բերած փորձի ու տպավորությունների մասին:

Հայաստան եւ Կամբոջա (մաս 2-րդ). Պատում երկու վերապրածների մասին

Հնագույն փառքը հայերի ու կամբոջացիների  միակ ընդհանուր բանը չէ։ Նրանց գոյությունն ինքնին հրաշք է. երկուսն էլ տեսել են ցեղասպանություն եւ կարողացել գոյատեւել՝ ի հեճուկս ագրեսիվ հարեւանների, որոնք հարյուրամյակների ընթացքում մասնատել են նրանց տարածքը։ Փողոցում մշտապես զգալի է քաղաքական պարանոյայի եւ դավադրության տեսության մթնոլորտը։ Բայց, հաշվի առնելով նրանց անցյալը, դժվար է մարդկանց մեղադրել դրա համար։

«Շախմատի մեծ տախտակ»  գրքի հեղինակ եւ աշխարհառազմավարագետ Զբիգնեւ Բժեզինսկին հանճարեղորեն Հարավային Կովկասն անվանում է «Եվրասիական Բալկաններ» (քանի որ Բալկանների նման սա էթնոլեզվաբանական բազմազանության եւ հին դպրոցի մրցակցության կաթսա է)։ Պոլ Պոտը Կամբոջայի շրջակայքն անվանել էր «դավաճանների որջ»։ Բայց զուգահեռը հստակ է. երկու երկրներն էլ ենթակա են էթնիկ եւ պատմական կեղտոտ հակամարտությունների, որոնք շոշափում են աշխարհի գերտերությունների «իսթաբլիշմենթի» շահերը։  

Երկու երկրներն էլ դարերով ունեցել են ուժեղ եւ հզոր դաշնակիցներ (եւ դիմակայել ոսոխներին)։ Բայց Հայաստանը, շնորհիվ ազդեցիկ սփյուռքի, ինչով էլ տարբերվում են երկու երկրները, իշխանության վակուումը հօգուտ իրեն է օգտագործել։ Վիետնամն ու Չինաստանը եղել (եւ հանդիսանում են) Կաբոջայի առեւտրային կյանքի նախահիմքը՝ չնայած նրանց հարաբերությունների որոշակի դաժան դրվագների (հատկապես Չինաստանի, որը նախկինում կապեր է ունեցել «կարմիր կխմերների» ռեժիմի հետ)։ Նրանք առայսօր տնտեսական սերտ կապեր են պահպանում, ինչպես Հայաստանում դա անում են ռուսները, որոնք անփոխարինելի գործընկերներ են։

Բոլոր կողմերից շրջապատված լինելով ռազմատենչ հարեւաններով՝  1863թ. Կամբոջայի թագավորը ֆրանսիական պաշտպանության մասին համաձայնության եկավ, որպեսզի փրկի այն, ինչ մնացել էր Կամբոջայի դանդաղ մահացումից։ Ոչինչ չի՞ հիշեցնում։ 16-րդ դարում Հայաստանը Պարսից  շահերի եւ օսմանցիների հակամարտության կենտրոնում էր։  Պատմաբան Ջորջ Բուրնությանը գրում է, որ հայերը «դիմեցին հյուսիսի ծագող աստղին։ Կրոնական, աշխարհագրական եւ քաղաքական նկատառումները Ռուսական կայսրությունը հայերի համար միակ բնական ընտրությունը դարձրին»։

Կամբոջայի արեւմուտքն ավերվել է թայլանդցիների կողմից (մասնավորապես, գրավվել էին տաճարները, այնպես որ՝ Թաիլանդի հրաշալիքներով հիացող զբոսաշրջիկներն այսօր չգիտեն, որ դրանք ի սկզբանե կամբոջական են եղել), դիմակայել է վիետնամական սպառնալիքներին արեւելքից եւ կուլ տվել ճապոնական օկուպացիան Երկրորդ աշխարհամարտի տարիներին։Դրան հավելեք ժամանակի ընթացքում տարածքները կորցնելու նվաստացումը, ինչի արդյունքում կամբոջացիները շատ ավելի փոքր տարածք ունեն, քան ունեցել էին ամենասկզբում։ Կրկին ծանոթ երեւույթ է, չէ՞։

Կամբոջացիները սովորաբար պնդում են, որ հարեւանները շարունակում են գողանալ այն, ինչն իրենց է պատկանում. Նրանք դգոհում են աշխարհում տարածված մուայ-թայ մարաձեւի կապակցությամբ (այն աստիճան, որ հրաժարվում են մտնել Մուայ-թայի համաշխարհային խորհուրդ)՝ պնդելով, որ քիքբռնցքամարտը սկիզբ է առել կխմերներից (եւ, ակնհայտորեն, Անգկոր-Վատի պատերի որմնանկարները վկայում են, որ մարտարվեսդի այդ հնագույն տեսակը ծագել է Կամբոջայում, եւ «գողությունը» հանգեցրել է մուայ-թայի նախնական անվանման՝ կուն-կխմերի աղավաղմանը)։

Կամբոջացիները, երեւում է, իրենց հաշիվներն ունեն թայլանդցիների հետ. նրանց գիրը եւ լեզուն հաճախ են ներառում գողացվածների շարքում։

Հայերը զայրանում են որոշ ճաշատեսակների ծագման կապակցությամբ, Արարատի եւ կորսված հողերի մասին խոսելն էլ ավելորդ է։

Սրան հավելվում է թուրքերի կողտոտ բիզնեսը, ովքեր ռուսական շուկայում  «հայկականի» տեղ իրենց լոլիկն ու իշխանն են վաճառում («Սեւանի իշխան»), նույնն էլ ուզբեկներն էին ցանկանում անել իրենց «հայկական» ծիրաններով։

Շատ կամբոջացիներ տարվում են նախորդ դարերին կորցրած տարածքները վերադարձնելու գաղափարներով, ու «կարմիր կխմերները» այդ երազանքը ոպես իրենց գործողությունների արդարացում էին օօգտագործում։ Երկու երկրներում էլ պատմական թանգարանները քարտեզներով են պատված, որոնք ցույց են տալիս նրանց կայսրությունների հսկայական չափերը եւ պատմության ընթացքում նրանց նշանակությունն ու գերիշխող ներկայությունը։

Շատ կանխատեսելի է, եւ ես սա ասում եմ հումորով, բայց անկեղծ կարեկցանքով, որ այս քարտեզնեը՝ մոտավորապես 100 տարվա միջակայքով, ցույց են տալիս նրանց տարածքի աստիճանական փոքրացումը, ինչը, ի դժբախտություն իրենց, նշանակում է, որ ընթացիկ քարտեզում նշված է աննշան կետիկ՝ առաջին քարտեզի համեմատ, որում հայրենիքը տարածաշրջանի շախմատի տախտակի կենտրոնն էր։

Սակայն Հայաստանի եւ Կամբոջայի համար, որոնց տարածքներն արդեն կրճատվել էին բուռն պատմության ընթացքում, ամեն ինչ պետք է էլ ավելի վատթարանար։

Գիտնական Բենեդիկտ Քիրնանը առաջիններից մեկն էր, որ համեմատություն էր անցկացրել հայերի եւ կամբոջացիների ցեղասպանությունների միջեւ՝ եզրակացելով, որ ռասիզմը երկու ռեժիմների գլխավոր ազդակն էր։

Ժան Լակուտյուրի «ինքնացեղասպանություն» եզրը նկարագրում է կամբոջական արյունալի սպանդի չարաբաստիկ բնույթը, ինչպես նաեւ «ռասայի սպանության» ցայտուն դրսեւորումը, որը Հենրի Մորգենթաուն օգտագործել էր Օսմանյան կայսրությունում իրեն տեղեկություններ հաղորդողների տեսածը բնութագրելու համար։

1975-1979թթ. 1,7 մլն մարդ պարբերաբար հարստահարվում էր  «կարմիր կխմերների» կողմից, ինչը հետք թողեց 20 հազար եղբայրական գերեզմանների տեսքով, որոնցով այսօր լի է Կամբոջան։

«Կարմիր կխմերների» դիվական առաջնորդ Սալոթ Սարտը (հայտնի Պոլ Պոտ կեղծանվամբ), որին, կարելի է ասել, հաջողվեց մարսել սպանությունները, հաճախ հանգիստ իր փոքրիկին գրկում էր եւ ամեն երեկո «Ամերիկայի ձայն» լսում՝ մինչեւ 1998թ. իր մահը։

Վիետնամական ներխուժումը Կամբոջա կամբոջացիներին փրկեց «կարմիր կխմերներից»։ Բայց ոչ մի փրկարարական մակույկ արյան ծովը չնետվեց, երբ խորտակվում էր հայ բնակչությունը։

Դրա փոխարեն թուրքական հարձակման ուժգնացող ալիքները հայկական բնակչությանը պատմական հայրենիքից քշեցին արեւելյան շրջաններ, որը ռուսների ձեռքում էր։ Ի վերջո, Ցեղասպանությունից հետո Ռուսահայաստանը  դարձավ քաղաքական կազմավորման կենտրոն եւ հայոց հայրենիքի միակ ապավենը։

Խելագար սպանդի երկու զոհերն էլ տաք կարտոֆիլ դարձան գերտերությունների ձեռքում։  «Կարմիր կխմերների» հանցագործությունները առանձնապես ուշադրության չարժանացան, եւ միջազգային արձագանքն ի սկզբանե խլացված էր։

ՄԱԿ-ը 1978թ. Կամբոջայում մարդու իրավունքների հետ կապվա ծ իրավիճակի գնահատական տվեց, եւ ենթահանձնաժողովը, ամորձատված տեսքով, կառավարությանը կոչ արեց վերականգնել մարդու իրավունքները, բայց զգուշավորությամբ մի կողմ դրեց ցեղասպանության հարցը։

Հետկոնֆլիկտային արդարադատության ցանկացած հարցի լուրջ սկսեցին վերաբերվել միայն շատ տարիներ անց (1994թ. ԱՄՆ-ի Կոնգրեսը Կամբոջայի ցեղասպանության մասին փաստաթուղթ ընդունեց, ու աշխարհը սկսեց ուշադրություն դարձնել)։ Փարիզյան խաղաղ համաձայնագրերում պատշաճ կերպով քննարկվում էին  հետկոնֆլիկտային մնացած այլ հարցերը, սակայն «ցեղասպանություն» տերմինը զգուշությամբ շրջանցվում էր, փոխարենն օգտագործվում էին պատժի համար առավել փոքր հիմք ունեցող բառեր (հանուն արդարության նշենք, որ այդ եզրից խուսափում էին խաղաղ գործընթացի անիվները յուղելու համար, որի ապահովումն ավելի կարեւոր էր թվում այն ժամանակ)։

Նույն քաղաքում  ավելի քան  70 տարի առաջ Փարիզի խաղաղ կանֆերանսը հայկական պատվիրակությանը մեծ հիասթափություն պատճառեց. Այն, անկասկած, անցկացվել էր դաշնակից գերտերությունների կողմից՝ կարեկցանքից դրդված։  Մինչեւ 1920թ. աեւմտյան գետերությունների կողմից հայկական հարցին օժանդակումը ճնշվեց, եվրոպացիները օգտագործեցին պատասխանատվության վերադասավորման հնարավորությունը եւ կարողացան այն բարձրացնել կերպարվեստի մակարդակի։

Հայերի վերքերը բաց են մնում։ Կամբոջան «սպեղանի» ստացավ «կարմիր կխմերների» կողմից գազանությունների միջազգային ճանաչումից հետո։

Թեեւ մեր միտքը միշտ պետք է ուղղված լինի ապագային, իրականությունն այն է, որ հայերը հոգնել են քորել միեւնույն տեղը՝ նորից ու նորից, ինչը մեծ անհարմարություն է պատճառում։ Սա ազգային գիտակցությունը պատում է անվստահությամբ, կասկածով, թերահավատությամբ, էլ չասենք այն ջանքերի մասին, որոնք պահանջվում են դիմակայելու համար այն քոսին, որով մի ամբողջ ժողովրդի ցանկանում են ստախոս ներկայացնել, «հանուն որի չարժե ռիսկի դիմել»։ Հայերի համար  առավել ստորացուցիչ է այն, որ այդ քոսը գնալով ավելի նյարդայնացնող է դառնում. Թիկունքին խրված դանակն ավելի խորն է մխրճվում, երբ որեւէ կառավարություն  (հարեւան), որը պետք է ճանաչի այդ պատմական նախճիրը, սեփական օրենքի արգելքի պատճառով անգամ այդ մասին խոսել չի կարողանում  (եւ երբ խոսում է այդ մասին, դա ներկայացնում է փոքր, քաղցրահամ ծծակների տեսքով, որպեսզի աշխարհը որոշ ժամանակ զբաղվի դրանով, մինչեւ Մերձավոր Արեւելքում մեկ այլ ճգնաժամի հասունացումը   կգրավի նրանց ուշադրությունը)։

Այս շաբաթ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից մեկ շաբաթ անց, իմ հայրենիքում կնշվի ամենանշանակալի օրը՝ ԱՆԶԱԿ-ը։ Այդ օրը հիշում են բոլոր ավստրալացիներին, որոնք վտանգում էին կյանքը՝  պաշտպանվելով բռնապետությունից։ Մահից առաջ իմ հոլանդացի պապը, որը քաջաբար մարտնչել էր Ինդոնեզիայում (Հոլանդիայի թագուհուց պատվո բարձրագույն մեդալ էր ստացել), ամեն տարի՝ առանց բացառության, մասնակցում  էր ԱՆԶԱԿ-ի քայլերթերին՝ քայլելով լռելյայն եւ զսպելով արցունքները, որոնք միշտ ի վերջո նշմարվում էին նրա խիստ դեմքին (դառն ու անուշ ցավի միակ արտահայտումը)։

Որքան նախանձախնդրությամբ հիշում եւ գովաբանում են ազատության պաշտպանությունը, այնպես էլ պետք է համապատասխան անվանումը տան ազատության ոչնչացմանը (եւ իհարկե մարդկային ռասայի ոչնչացմանը) եւ ամոթանք տան դրա համար՝ դա անելով վճռականորեն՝ առանց ջերմ խոսքերի ու փոխզիջումների։

Հնարավոր է՝ երկու տեսակի հետագա սերունդ ունենանք, որոնք երկու ճանապարհով կմեծանան. Առաջինները կհավատան, որ կարող են բարբարոսաբար  եւ կազմակերպած ոչնչացնել մի ամբողջ ռասա՝ առանց հետեւանքների, երկրորդներն էլ կապրեն այն գիտակցմամբ, որ իրենք ավելի ներքեւում են, իրենց հեշտությամբ մի կողմ են նետում, իրենք դատապարտված են լքված լինելու։ Սա ծայրահեղություն է, գիտեմ, բայց սա միջազգային հանրության կողմից օգտագործվող ցանկացած խուսափողականության ռիսկն է (եւ մի մոռացեք. պատմությունը այս կամ այն տեսքով  կրկնվելու վատ սովորություն ունի)։

Ճշմարտությունը երկսայր սրից սուր է. այն ապաքինում է (հաշտության առավելությունների մասին խոսելն էլ ավելորդ է) եւ հանգեցնում է արդյունքների։

Եվ, ցավոք, ճշմարտությունն ավելի շատ քաղաքական ռիսկ է պարունակում, քան քաղաքական կապիտալ ստեղծում։ «Հայաստանի մեռյալները երբեք չեն դադարի աղաղակել։ Մենք եւս չպետք է դադարենք դա անել նրանց անունից»,- ասել է հանգուցյալ Քրիստոֆեր Հիթչենսը։ Հանուն նրանց եւ ապագա սերունդների՝ ժամանակն է կրկին գնահատել չճանաչման վտանգները։

Կարդացեք 1-ին մասը Հայաստան եւ Կամբոջա. Լոուրենս Արաբացու պրիզմայով

Արիանա Կաոիլի

Հոդվածի անգլերեն բնօրինակը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ