News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում բացվել է Տիգրանակերտ քաղաքի թանգարանը:

Քաղաքը հիմնադրվել էր Քրիստոսից առաջ 1-ին դարում հայ արքա Տիգրան Մեծի կողմից եւ գոյություն է ունեցել մինչեւ 14 դարը:

Բացման արարողությանը ԼՂՀ կառավարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը համոզմունք է հայտնել, որ Տիգրանակերտը կդառնա տուրիստական խոշորագույն կենտրոններից մեկը:

Տիգրանակերտը, որ մեկն է այն չորս քաղաքներից, որոնք հիմնել է Տիգրան Մեծը Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում եւ անվանակոչվել են նրա անունով, համարվում է մինչքրիստոնեական շրջանի ամենախոշոր բնակավայրը ԼՂՀ տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ