News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հուլիսի 2-ին 28-ամյա հղի կին է մահացել, պատճառը նախնական տվայլներով ձմերուկի թունավորումն է եղել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ հղի կինը Մեծամոր քաղաքից է եղել, մի քանի օր առաջ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն՝ թունավորում ախտորոշմամբ: Հիվանդանոցում արդեն 28-ամյա կինը սկսել է արնահոսել, Երեւանից հրավիրվել են հատուկ մասնագետներ, որոնք էլ նրան տեղափոխել են Երեւան:

2 օր հիվանդի կյանքի համար պայքարելուց հետո 28-ամյա հղի կինը հուլիսի 2-ին մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մեծամորցիները NEWS.am-ին հայտնեցին, որ կնոջ հարազատները մեղադրում են Արմավիրի հիվանդանոցի բժշկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ