News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Դեռ հայտնի չէ, թե աշխարհի առաջնության ավարտից հետո ինչքան եկամուտ ունի Բրազիլիան, սակայն Սան Պաուլոյում ստացված շահույթից կարելի է համոզված հայտարարել, որ դրանք գերազանցել են սպասումները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն։

«Նախ նշենք, որ 600 հազար այցելուներ ենք ունեցել։ Նրանց մեծ մասը Լատինական Ամերիկայից են եղել։ Երբ նրանց հարցրել են, թե արդյոք գոհ են եւ նորից կվերադառնան Բրազիլիա՝ սպորտային որեւէ միջոցառման մասնակցելու, նրանք վստահաբար ասել են՝ այո։ Ստացված շահույթի մասին դեռ խոսելը վաղ է։ Սակայն օրինակ՝ կրեդիտ քարտերով զբաղվող ընկերությունը բավականին մեծ շահույթ է ունեցել։ Քիչ խնդիրներ են առաջացել օդանավակայաններում։ Շատ քիչ խնդիրներ են եղել լոկալ տրանսպորտի հետ կապված։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում էլ ենք հաողջություններ գրանցել։ Բրազիլիա-Գերմանիա խաղին 35 մլն թվիթ է ուղարկվել եւ դրանից ինտերնետը չի խափանվել։ Առաջին անգամ փորձարկվել է 4G ինտերնետ կապը, որոնք մեծ հաջողություն են ունեցել։ Այնուամենայնիվ, ինձ համար ամենակարեւորն այն է, որ բրազիլացիները ինչպիսի ոգեւորությամբ ընդունեցին հյուրերին՝ անկախ նրանից, թե մեր հավաքականը պարտվում է, թե ոչ»,- ասաց նա։

Դեսպանի խոսքով՝ կային խնդիրներ առաջնության հետ կապված, շատ մեծ ծախսեր էին արվել եւ դժգոհություն կար այդ ծախսերի հետ կապված, այնուամենայնիվ, նա ուրախ է, որ  նման մեծ առաջնություն տեղի ունեցավ Բրազիլիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ