News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում անհայտ չարագործները երեք տղամարդու են առեւանգել  Պետերբուրգի Պուլկովոյի  օդանավակայանի սպասասրահից, հայտնում է ՌԴ ՆԳՆ-ի Լենինգրադի եւ Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչությունը:

«Հերթապահ մասը հաղորդում է ստացել, որ Պուլկովոյի  օդանավակայանի կենտրոնական սպասասրահում դիմակավոր անձանց խումբը կոտրել է ավտոմեքենայի ապակին, որից երեք տղամարդու են առեւանգել»,- ասված է հաղորդագրությունում:

Առեւանգվածներին միկրոավտոբուս են նստեցրել եւ տարել անհայտ ուղղությամբ:

Ներկայումս տվյալ փաստով օպերատիվ որոնողական գործողություններ են իրականացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ