News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Time Warner-ի աղբյուրները գտնում են, որ CNN-ն արժի մոտ 10 մլրդ դոլար, հաղորդում է The Los Angeles Times: Թերթի կարծիքով, Ուոլ-սթրիթի վերլուծաբանները, նման կերպ, թերագնահատում են այդ ամերիկյան հեռուտաընկերության արժեքը:

 Time Warner-ի նախկին եւ ներկա գլխավոր մենեջերները անանունության պայմանով այլ թվեր են նշում: Time Warner-ի նախկին ղեկավարներից մեկի խոսքով՝ CNN-ի արժեքը կազմում է 8-12 մլրդ դոլար: Իր հերթին, ընկերությունում մեկ այլ աղբուր ենթադրում է, որ խոսքը միայն 8-10 մլրդ դոլարի մասին կարող է լինել:

Չնայած ԱՄՆ-ում CNN-ի վարկանիշի նվազեցմանը, հեռուստաընկերությունը նախկինի պես մեծ շահույթներ է ապահովում եւ առաջավոր գովազդատուների ներգրավում, նշում է թերթը՝ հավելելով, որ մեծ նշանակություն ունի նաեւ հաջողակ  CNN International նախագիծը, որն աշխատում է ավ ելի քան 200 երկրներում:

CNN-ի ավելի հավանական գնորդը համարվում է CBS-ը, նշում է թեթրը: Ավելի վաղ այդ հեռուստաընկերությունները բանակցություններ էին վարում համատեղ ձեռնարկություն տեղծելու շուրջ: Պարբերականը նշում է նաեւ մեկ այլ թեկնածուի անուն՝ ABC News-ին, հաղորդում է Gazeta.Ru-ն:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ