News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լատվիայի ԱԳ նախարարությունը ռուսական էստրադային արտիստներ Օլեգ Գազմանովին, Իոսիֆ Կոբզոնին եւ Վալերիա բեմական կեղծանվամբ հանդես եկող Ալլա Պերֆիլովային ներառել են այն օտարերկրացիների ցուցակում, որոնց մուտք Լատվիա արգելվում է:

Այդ մասին հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում: Հաղորդվում է, որ ռուսական կատարողների մուտքն արգելվել է անորոշ ժամկետով:

«Նշված անձինք իրենց գործողություններով նպաստել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խաթարմանը»,- ընդգծում է Լատվիայի ԱԳՆ-ն:

Հաղորդագրությունում նշվում է, որ նախարար Էդգարս Ռինկեւչսի որոշումն ընդունվել է Ներգաղթի մասին օրենքի 61 հոդվածի 2-րդ մասի հիմքով:

Ամեն դեպքում, Օլեգ Գազմանովի համերգային տնօրեն Դմիտրի Ցարենկոն տեղեկացրել է, որ արտիստը դեռեւս չի փոխել իր ծրագրերը եւ մտադիր է մեկնել Յուրմալա:

«Ոչ ոք առայժմ ոչինչ չեղյալ չի հայտարարել: Ինձ ոչ ոք չի զանգահարել ո՛չ Լատվիայի դեսպանատնից, ո՛չ այլ տեղից: Այդ պատճառով իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել: Ես պարզելու եմ, թե ինչպես են տարածվել այդ լուրերը»,- Ցարենկոյի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ