ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 21-ին կազմել է 406.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.22 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.17 դրամ (աճել է 0.30 դրամով), րիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 695.21 դրամ (աճել է 0.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.58 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթ՝ 273.9 դրամ, ոսկին՝ 17,099.1 դրամ, պլատինը՝ 19,581.07 դրամ:
Հուլիսի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2 մլն 600 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ: