News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհանգստացած են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ինչպես նաեւ շփման գծում ցանկացած կորստի առնչությամբ: Այս մասին ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա հավելել է, որ միջադեպերի թիվը, որոնք հանգենում են մահվան եւ վիրավորվելու, հետընթաց է կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ կողմերի հետ աշխատանքի իրենց ջանքերում:

«ԱՄՆ-ն եւ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կողմերին օգնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու հարցում: Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Համանախագահները ցանկանում են Բրյուսելում հանդիպել նախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ՝ հետագա քայլերը քննարկելու համար»,- նշել է Ուորլիքը (խմբ. հանդիպումները նախանշված են այսօր՝ հուլիսի 22-ին):

Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու առաջարկը: «Երբ նոյեմբերին նախագահները հանդիպեցին Վիեննայում, մենք ականատես եղանք այն հանգամանքին, որ առաջընթացը հնարավոր է: Մենք հավատում ենք, որ այս քննարկումների շարունակությունը կարեւոր քայլ կդառնա խաղաղության հասնելու ճանապարհին: Համանախագահները պատրաստ են օգնել ցանկացած միջոցներով»,- ամփոփել է Ջեյմս Ուորլիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին
Վոլոդինն ասել է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել մի իրավիճակի հետ, երբ իրեն թույլ չեն տալիս իր դիրքորոշումն արտահայտել ԵԱՀԿ ԽՎ-ում...
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Ամենաշատ