News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լամբադա կամրջի մոտ այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 19:00-ի մոտ վթարի ենթարկված «Բոգդան» մակնիշի ավտոբուսը սպասարկում է Աբովյան-Երեւան երթուղին: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանները: Այնտեղ է նաեւ Mercedes 34 AS 555-ի վարորդը, որի մեքենային է հարվածել 267 համարի ավտոբուսը:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ վթարի հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել 9 անձ: Նրանց մեջ է նաեւ «Բոգդանի» վարորդը:

Տուժած ուղեւորներից 5-ը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուսները՝ թիվ 1 համալսարանականա հիվանդանոց: Ուղեւորներն այս պահին հետազոտվում են:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով ԱԻՆ-ին, հայտնել էր, որ «Բոգդան» մակնիշի ավտոբուսը ժամը 19:00-ի սահմաններում հարվածել է Mercedes մակնիշի մեքենայի, այնուհետեւ գովազդային վահանակի:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ