News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Հայաստանի էլցանցեր»-ի համար հուլիսի 1-ին սահմանված ցանցում կորուստների թույլատրելի մակարդակը հաշվարկվել է հնացած մեթոդով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը՝ մեկնաբանելով Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի որոշումը:

Էլեկտրաէներգիայի սակագնում ցանցում կորուստները հաշվի են առնվելու 11.2%-ից ոչ ավելի՝ նախկին 12.4%-ի համեմատ: Հաշվարկի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Էներգետիկայի նախարարության Էներգետիկայի ինստիտուտի վերլուծությունը՝ 10.2%, գումարած 1%: Նշենք, որ 2013 թվականին էլցանցերի փաստացի կորուստները գերազանցել են ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա նորմատիվները՝ կազմելով 12.97%:

«Էլցանցերի» գլխավոր տնօրենի կարծիքով, սակայն, հաշվարկում որոշակի անճշտություն կա: «Մի շարք գործակիցներ, որոնցով այն կատարվել է, չեն փոփոխվել արդեն 3-4 տարի: Իսկ դրանք զգալիորեն ազդում են արդյունքի վրա: Դրանք վերանայելու համար չափումներ են անհրաժեշտ: Մենք չափումներ կանցկացնենք, կհստակեցնենք եւ կվերահաշվարկենք նորմատիվային կորուստները»,- հայտարարեց Բիբինը: Ընկերությունը ծրագրում է այդ աշխատանքն ավարտել 6-8 ամիսների ընթացքում:

Նշենք, որ նույն օրը՝ հուլիսի 1-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բոլոր սպառողների համար 3.85 դրամով թանկացրեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բալկանյան միանգամից երեք երկրներ մնացել են առանց էլեկտրականության
Աղետը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ ամառվա շոգին մոտ 35℃ ջերմաստիճանով, թեև շատ կարևոր...
Քուվեյթի իշխանությունները էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են մտցրել շոգի ֆոնին
Հովհարային անջատումներ երկրի մի քանի շրջաններում...
Brent նավթի մեկ բարելը վաճառվում է 85,63 դոլարով
Նավթի գինը ուրբաթ աննշան իջնում է...
Նավթի գները տարբեր ուղղությամբ են տատանվում. Brent-ը մեկ բարելի դիմաց 85,1 դոլար է
Չորեքշաբթի NYMEX բորսայում հիմնական առևտուրը չի կայացել ԱՄՆ-ում պետական ​​տոնի պատճառով, և...
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Ամենաշատ