News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցում քաղաքական բաղադրիչ չկա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի տնտեսագետ Իոսիֆ Դիսկինը՝ մեկնաբանելով կառույցին մեր երկրի ինտեգրման գործընթացը: Նրա խոսքով, գործընթացը չի ձգձգվում:

«Հայաստանի եւ Եվրասիական միության ներկայացուցիչներն օր ու գիշեր աշխատում են համապատասխան փաստաթղթերի ուղղությամբ, նրանց հսկայածավալ աշխատանք պետք է կատարեն»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ խոսքը ոչ միայն կառույցին անդամակցության մասին պայմանագրի ստորագրման մասին է, այլեւ «ով ինչով է զբաղվելու» հարց շուրջ պայմանավորվության ձեռքբերման:

Բացի այդ, Դիսկինն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոչ միայն Երեւանը պետք է բազմաթիվ խնդիրներ եւ նորմեր համաձայնեցնի, այլեւ հենց միության բազմաթիվ փաստաթղթեր պետք է վերամշակվեն՝ հայկական նորմերին համապատասխանելու համար, քանի որ դրանք ավելի առաջադեմ են ճանաչվել:

Նշենք, որ օրերս Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցության մասին համաձայնագիրը ստորագրվելու է մինչեւ հոկտեմբերի վերջ:

Կառույցի ստեղծման մասին պայմանագիրը Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրել են մայիսի 29-ին, Աստանայում: Այն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ