News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ զինված ուժերում ինքնասպանությունների թիվն այս տարի աննշան աճել է նախորդ տարվա համեմատությամբ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»` վկայակոչելով տեղի մամուլի տարածած ԱՄՆ պաշտպանության նախարարության նախնական տվյալները:

Հուլիսի կեսերին ԱՄՆ ԶՈՒ-ում գրանցվել է զինծառայողների  ինքնասպանության 161 դեպք: Նախորդ տարի ինքնասպանությունների թիվը 154 էր եղել: Ինքնասպանությունների թիվն աճել է ծովային հետեւակների շարքերում, իսկ ռազմաօդային ուժերում այն նվազել է:

Միեւնույն ժամանակ 2013 թ. ինքնասպանությունների ընդհանուր թիվը 2012-ի համեմատությամբ կրճատվել է 319-ից մինչեւ 259, այսինքն` 20%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ