News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արդեն մի քանի տարի շարունակ Այվազովսկու երեւանյան հուշարձանը կանգնած է առանց վրձնի: Այս խնդիրը պարբերաբար բարձրաձայնվել է տարբեր անձանց եւ կազմակերպությունների կողմից: Խնդրով մտահոգ էր եւ լրջորեն պայքարում էր նաեւ լուսահոգի դերասան Ազատ Գասպարյանը: Սակայն Այվազովսկին դեռ անվրձին է ...

Վերջերս խնդիրը նորից դարձել է ակտուալ եւ տարբեր օղակների լայն քննարկման առարկա: Հավանաբար դա կապված է օրերս ռուսաստանաբնակ հայ նկարչուհի Նարի Յանի կողմից արված հայտարարության հետ: Համաձայն դրա նա պատրաստվում է ցուցահանդես-վաճառք կազմակերպել եւ գոյացած համեստ միջոցներով վերականգնել Այվազովսկու գողացված վրձինը եւ մոտակայքում տեսախցիկ տեղակայել:

«ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը» այս ընթացքում փորձել է հասկանալ քաղաքապետարանի դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ: Իր ֆեյսբուքյան էջի միջոցով քաղաքպետ Տարոն Մարգարյանը կենտրոնի հարցադրումներին պատասխանել է. «Մենք սիրով կզբաղվեինք, բայց արձանները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման վարչության ներքո»:

Հաշվի առնելով այն հետեւողականությունը, որ դրսեւորում են այս խնդրով մտահոգ բազում քաղաքացիներ եւ կազմակերպություններ` վստահորեն կարելի է ասել, որ խնդիրը շուտով լուծվելու է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ