![](img/news/22/09/68/default.jpg)
Ռաթլամ հնդկական քաղաքի 85-ամյա կինը իր տուն ներթափանցած երկու գողերին դիմադրություն է ցույց տվել: Մինչեւ օրինապահների ժամանումը կինը ավազակներից պաշտպանվել է դույլով եւ փայտով: Իսկ ոստիկանության բաժանմունքում՝ որպես պատիժ, ստիպել է նրան կքանստել:
Տուժողը իրավապահներին պատմել է, որ մենակ է ապրում: Նրա ամուսինը մահացել է, իսկ 4 երեխաներն աշխատում են Մումբայում: Ավազակները արթնացրել են կնոջը, երբ փորձել են նրա տուն ներթափանցել: Սկզբում տարեց կինը նրանց վրա է շպրտել դատարկ դույլը, իսկ այնուհետեւ սկսել է նրանց հարվածել փայտով:
Աղմուկը լսած հարեւանները անմիջապես ոտիկանություն են կանչել, ովքեր կանչից մի քանի րոպե անց հայտնվել եւ ձերբակալել են հանցագործներին: Ոստիկանները երախտագիտություն են հայտնել կնոջը ցուցաբերած խիզախության համար եւ նրան 5000 ռուպի գումար են նվիրել (80 դոլար), հաղորդում է Lenta.ru-ն: