News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի համագործակցությունը երեւանյան «Ալյանս» ազատ տնտեսակա գոտու հետ մշտական կդառնա, եթե այնտեղ մեծ թվով անդամներ լինեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի («Սիտրոնիքս Արմենիա» ՓԲԸ-ի կազմի մեջ մտնող) գիտական մասով փոխտնօրեն Արման Քուչուկյանը:

«Ազատ գոտում արդեն շատ բան մտածված ու իրագործված է, սակայն շատն էլ կախված է ֆինանսական միջոցներից: Ուստի մենք աստիճանաբար ենք առաջ շարժվում»,- ընդգծել է Քուչուկյանը:

Նա հավելել է, որ ԱՏԳ ներսում արդեն մի քանի անդամ կա, սակայն որքան շատ են նրանց, այնքան լավ կլինի գիտնականների եւ մշակողների միջեւ համադաշնեցումւ: «Երբ այնտեղ ծայրահեղ զանգվածի ընկերություններ հավաքվեն, այն ժամանակ պարզ կդառնա, թե ում հետ ինչպես է պետք աշխատել: Իսկ թե երբ այդ զանգվածը կհավաքվի, բարդ է նշել: Սա կախված է երկրի տնտեսական իրավիճակից, եւ դրա ներդրումային գրավչությունից, մի շարք այլ գործոններից»,- հայտարարել է Կուչուկյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու բացումը կայացել է 2013թ.-ի հուլիսին: Ընկերությունը կառավարում է «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությունը, որը ռուսական «Սիտրոնիքս» կոնցերնի դուստր ձեռնարկությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ