News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ի բախումների գործով ամբաստանյալ  Շանթ Հարությունյանը պնդում է, որ գործով վկա, ոստիկան Արտակ Ավետիսյանը ուռճացրած է պատմում Մաշտոցի պողոտայում կատարվածը։

«Կարո՞ղ ա՝  ինչ-որ պատմեցիք, ուղղակի Ձեզ թվում ա, որ տենց բան է եղել, ֆեյսբուքից, բանից, կողքից եք իմացել։ Դուք ստեղ ասեցիք, որ փրկեցիք  հերոսաբար, տարաք էդ մարդուն,  ում հարվածում էինք, կարո՞ղ ա՝ Դուք Ձեզ ավելի շատ Ձեր երազած տղու տեղն եք դրել»,-այսօր՝ օգոստոսի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վկային դիմեց Շանթ Հարությունյանը։

«Պատմել եմ այն, ինչ տեսել եմ, եւ եղել է»,-պատասխանեց վկան, ինչը զայրացրեց Շանթ Հարությունյանին. «Ես  էդ ժամանակ ասել եմ՝ թողեք, թող տանեն։ Ինքը նենց ա ներկայացնում, ոնց որ մենք չէինք թողնում, ինքն էլ  հերոսաբար տարավ, փրկեց էդ մարդուն»։

Նշենք, որ վկան մինչեւ ընդմիջումը հարցաքննության ժամանակ ասել էր, որ տեսել է՝ ինչպես են երթի մասնակիցները փայտով եւ ոտքերով հարվածում մի մարդու, ով քաղաքացիական հագուստով էր, բայց ներկայանում էր որպես ոստիկան։

Ամբաստանյալների փաստաբաններ Արա Զաքարյանը եւ Կարեն Քոչարյանը միջնորդեցին դատարանում վկայի ներկայությամբ դիտել քրեական գործին կցված տեսանյութերը, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը։

Վկայի հարցաքննությունն ավարտվեց։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ամառային վոյաժների շրջանը բացված է
ԱԺ նախագահը վերջին օրերին օրական մի քանի նման կարգադրություն է ստորագրում՝ տարբեր գործուղումների...
«Իրավունք». Արթուր Վարդանյանը «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել. Երբ նրան առևանգել են, եղել է կնոջ հետ
Գործը հասել էր Վերաքննիչ դատարան, ապա բողոքարկվել Վճռաբեկում: Սակայն, հունիսի 18-ին որոշում է կայացվել...
«Հրապարակ». ԱԱԾ-ն լծվել է ընդդիմադիր շարքերը պառակտելու գործին
Դիցուք, ՀՅԴ ԳՄ անդամ, այժմ կալանավորված Գերասիմ Վարդանյանի հեռախոսազրույցն ինչ-որ մեկի հետ, որում նա...
«Ժողովուրդ». ՔՊ-ում երկու թեւի են բաժանվել. ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ ունեն
Հարցն այնքան լուրջ է դրված արտախորհրդարանական ուժերի կողմից, որ այսօր անգամ ԱԺ-ում Հայաստանի....
«Իրավունք». Նիկոլն այլեւս չի կարողանում թաքցնել վախերը
Փաստորեն, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու հարցում կա՛մ կարմիրբերետավորներ...
«Ժողովուրդ». 27 մլն տարեկան եկամուտ, 46 մլն վարկ . ՀՀ բանտապետի ունեցվածքը
ՀՀ բանտապետ Ամբակում Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 27 մլն 129 հազար դրամ, որից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ