News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանի ենթակայության 159 մանկապարտեզների պահպանման ու ընթացիկ բոլոր ծախսերը հոգալու նպատակով, ընդհանուր առմամբ, այս տարի համայնքային բյուջեից շուրջ 6 մլրդ 600 մլն դրամ գումար է նախատեսվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, աշխատանքային հերթական շրջայցով Ավան վարչական շրջանում գտնվող Տարոն Մարգարյանը հայտնել է լրագրողներին:

Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը նախ մեկ անգամ եւս վստահեցրել է, որ հանրակրթության ոլորտը մշտական ուշադրության կենտրոնում է եւ որ հատկապես վերջին տարիներին քաղաքային իշխանությունները առաջնահերթության կարգով հետզհետե լուծումներ են տալիս բոլոր այն խնդիրներին, որոնք մատնանշվում են ոլորտի պատասխանատուների կողմից. «Այդ համատեքստում մենք դեռ 2011 թվականին լուծեցինք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզների ջեռուցման խնդիրը, իսկ 2012-ին էլ ամբողջությամբ ջեռուցեցինք դպրոցները: Դա իսկապես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր էր: Բայցեւ մանկապարտեզների շենքերի նորոգման խնդիրը եւս մեզ համար դիտարկվել է որպես առաջնահերթություն, ինչից ելնելով էլ հետզհետե լուծումներ ենք տալիս նաեւ այդ խնդրին: Մասնավորապես, այս տարի նախատեսել ենք 22 մանկապարտեզների նորոգման աշխատանքներ, որոնցից երեքը Ավան վարչական շրջանում է»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաեւ հատկանշել է, որ Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ նախորդ տարի մեկնարկած, իր ծավալներով աննախադեպ «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագիրը շարունակվելու է նաեւ այս տարի, որի շնորհիվ թարմացվում եւ նորերով են փոխարինվում մանկապարտեզների կահույքը, խոհանոցային պարագաներն ու տեխնիկան։

«Մանկապարտեզների գույքի թարմացումը եւս առանձնակի կարեւորված է մեր կողմից, ընդ որում, մենք կարեւորել ենք ոչ միայն սեղան-աթոռների եւ մահճակալների թարմացումը, այլ նաեւ ծրագրում ներառել ենք խոհանոցային պարագաները, քանի որ գրեթե բոլոր մանկապարտեզներում դրանք մի քանի տասնամյակի պատմություն ունեին: Մեր ծրագրերը, անշուշտ, լինելու են շարունակական եւ, վստահ եմ, որ մի քանի տարի անց կունենանք ամբողջությամբ նորոգված եւ թարմացված գույքով մանկապարտեզներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաեւ հավելել է, որ վերանորոգման եւ գույքի արդիականացման ծրագրից հետո պետք է քայլեր ձեռնարկվեն նաեւ մանկապարտեզների տարածքների ընդլայնման ուղղությամբ:

«Այսօր քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ է հաճախում մոտ  30 հազար երեխա: Մենք քայլեր պետք է ձեռնարկենք նաեւ մանկապարտեզների տարածքների ընդլայնման ուղղությամբ եւ հնարավորություն ստեղծենք, որ հերթագրվող բոլոր երեխաները կարողանան մանկապարտեզ հաճախել: Այդ նպատակով համապատասխան ստորաբաժանումներին ես հանձնարարել եմ գույքագրել մանկապարտեզների  շենքային պայմանները եւ միջոցներ ձեռնարկել ու վերանայել տարիներ առաջ այլ նշանակությամբ վարձակալական կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքների պայմանագրերը»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ