News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը դադարեցրել է Թեհրանի նկատմամբ մի շարք պատժամիջոցների գործողությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նման որոշում ընդունվել է Իրանի եւ միջնորդ երկրների «վեցնյակի» միջեւ (ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ եւ Գերմանիա) միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում ձեռք բերված  առաջընթացի հիման վրա: Համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են ԱՄՆ-ի դաշնային գրանցամատյանում:

Ժամանակավորապես հանվել է Իրանից նավթաքիմիական արտադրանք գնելու արգելքը, մասնավորապես Իրանի ազգային նավթային ընկերությունից եւ Իրանի ազգային տանկերային ընկերությունից: Արգելքն առաջվա պես տարածվում է միայն առանձին ընկերությունների վրա, որոնք ներառվել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հատուկ ցուցակում:

Բացի այդ, ամերիկացիներին դարձյալ թույլ են տվել Իրան արտահանել երկրի քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռնռրի անվտանգության ապահովման եւ վերանորոգման պահեստամասեր, մասնավորապես «Iran Аir»-ի հետ գործարքներ կնքել: Ընդ որում փաստաթղթերում նշվում է, որ ընդունված որոշումները տարածվում են միայն 2014թ.-ի հունվարի 20-ից նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին հայտարարում էր, որ Թեհրանը չի համաձայնել պատժամիջոցների մասնակի վերացմանը եւ պնդելու է դրանց ամբողջական վերացման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ