News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահը նշեց, որ իրեն լավ է զգում:

Նրա խոսքով՝ ինքը հիվանդանոցում պառկել է մրսածության պատճառով, առողջական ոչ մի լուրդ խնդիր չունի:

Անդրադառնալով վերջին շրջանում սահմանի լարվածության սրացմանն ու պաշտոնյաների եւ նախարարների՝ առաջնային գիծ մեկնելուն՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ հիվանդության պատճառով ցավոք չի կարողացել մեկնել. «Բայց այսօր Արմավիր ենք գնացել կանանց խորհրդի անդամներով՝ այցելելու մեր զոհված զինծառայողների ընտանիքներին, զրուցելու նրանց մայրերի հետ, գոտեպնդելու եւ աջակցելու: Ոչ մի ընտանիք ուշադրության կենտրոնից դուրս չի մնալու: Ամեն կերպ աջակցելու ենք նրանց»:

Նշենք, որ Հերմինե Նաղդալյանը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 9-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ