News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ պաշտոնական հաղորդագրության, հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կուրբան Բայրամի և գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ փոխադարձ շնորհավորանքներից, Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ Էրդողանի ցավակցությունից զատ, հաղորդագրության մեջ ուշագրավ է նաև այս հատվածը. «Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ»։ Միանգամից աչք է ծակում ո՛չ միայն Էրդողանի տոնայնության մեղմացումը, այլև «առանց որևէ նախապայմանի» ձևակերպումը:

Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից մինչև Նեմեսիսի արձանի ապամոնտաժում, Հայոց ցեղասպանության հիշատակումից հրաժարում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացում, զինանշանի փոխում, Սահմանադրության փոփոխություն և այլն: Ու մեկ էլ... «առանց նախապայմանների»: Ինչի՞ հետ է կապված թուրքական կողմի տրամադրությունների նման փոփոխությունը: Մեզ հետ զրույցում մի քանի փորձագետներ շեշտում էին երկու կարևոր հանգամանք: Առաջին՝ ակնհայտորեն տարածաշրջանում «ղեկն» իրենց ձեռքը վերցնելու ուղղությամբ էական քայլեր են անում մի կողմից՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, մյուս կողմից՝ Ռուսաստանն ու Իրանը, ինչը նշանակում է, որ թուրքերը հայտնվում են «խաղից դուրս» վիճակում:

Ըստ այդմ, Թուրքիայի ղեկավարին անհրաժեշտ է ստանալ «օրակարգ թելադրողի» կարգավիճակ: Ի վերջո, հրաժարվելով «նախապայմաններից»՝ Թուրքիան փաստացի ոչինչ չի կորցնում, քանզի Նիկոլ Փաշինյանն, այսպես թե այնպես, հետևողականորեն կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունները, իսկ տարածաշրջանում դիրքերը զիջելը Էրդողանի պլանների մեջ չի մտնում: Երկրորդ գործոնը կապված է հենց այս վերջին դիտարկման հետ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Հայաստանում հասել է «հատակին», հանրության մեջ դժգոհությունը հասել է ահռելի չափերի, ինչի մասին են վկայում նաև «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու դրան աջակցողների մեծ քանակը: Ուստի, թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին անհրաժեշտ է «ատամներով» պահել Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սահմանների բացումը բխում է երկու երկրների շահերից. Հակոբ Արշակյանը՝ հայ-թուրքական սահմանի մասին
Կարծում եմ, որ սահմանների բացումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից, և հույս ունեմ, որ դա շուտափույթ կերպով տեղի կունենա...
«Փաստ». Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը
ԱՄՆ-ի կողմից F-35-ների ծրագրից դուրս գալուց հետո Թուրքիան որոշեց Ռուսաստանից գնել Ս-400 հակահրթիռային...
Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ...
Անկարան հրաժարվել հուլիսի 2-ին նախատեսված Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումից
Ավելի վաղ հաղորդվել էր...
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի. ԱԳՆ
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումներին, թե հուլիսի 2-ին նախատեսվում է...
Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 2-ին սահմանին. դիվանագիտական աղբյուր
Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում...
Ամենաշատ