News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավստրիայի գյուղատնտեսության նախարար Անդրե Ռուպրեխտերը երկրի քաղաքացիներին կոչ է արել ավելի շատ խնձոր ուտել՝ ի պատասխան Մոսկվայի պատժամիջոցներին, հաղորդում է Gazeta.ru-ը՝ վկայակոչելով TheLocal.at-ին: Պետպաշտոնյայի կարծիքով, նման կերպ կարելի է հաղթահարել դեպի Ռուսաստան ապրանքների ներմուծման արգելքի տնտեսական հետեւանքները:

«Եթե բոլորս յուրաքանչյուր շաբաթ մեկով ավելի խնձոր ուտենք, ապա մենք կարող են հաղթահարել մրգերի եւ բանջարեղենի շուկայի կորուստները»:

Նախարարը նաեւ կոչ է արել ավստրիացիներին ավելի շատ հայրենական արտադրության մթերքներ օգտագործել եւ հայտարարել, որ տեղական հիվանդանոցները, ռեստորաննեը եւ պարենի մատակարարները պետք է գնեն միայն տարածաշրջանայրն արտադրողների արտադրանքը:

Նախնական գնահատումներով՝ Ռուսաստանի կողմից ներդրված արգելք Ավստրիայի գյուղատնտեսությանը ավելի քան 4,5 մլն ովրեյի վնաս կպատճառի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ