News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է հացադուլը շարունակել այնքան, մինչեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Այս մասին օգոստոսի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ինքը՝ Հայրիկյանը:

Ըստ նրա՝ իր կողմնակիցներից շատերը դեմ են նման քայլին՝ կարծելով, որ հացադուլն այսօր կորցրել է նախկին նշանակությունը, սակայն ընդդիմադիրը վստահ է, որ Հայաստանի ղեկավարությունը չի կարող անտարբեր մնալ նման նախաձեռնության հանդեպ:

Հետաքրքիր է, որ Հայրիկյանը, նախապես վաստահ լինելով իշխանությունների զգայուն արձագանքին, այնուամենայնիվ, հայտնել է, որ նախագահին հասցեագրված իր նամակն այդպես էլ անպատասխան է մնացել: «Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի իմ նամակին: Ըստ օրենքի՝ դա իր պարտականությունն է», - նշել է Հայրիկյանը, հավելելով, որ ամենայն հավանականությամբ,  հացադուլը կսկսի սեպտեմբերի 8-ին՝ նախագահի նստավայրի մոտ:

Հիշեցնենք, որ «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանն օգոստոսի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարականի պահանջով նամակ էր հանձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում
Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք...
«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ...
«Ժողովուրդ». Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով քննչական կոմիտեն որոշում ունի
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած...
«Հրապարակ». Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. Խախտում էին բոլոր կանոնակարգերը
Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ...
«Փաստ». Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու
Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս...
«Հրապարակ». Հերթական բախումն է գրանցվել
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ