News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կիբերհանցավորությունը ժամանակակից ամենասուր խնդիրներից է եւ համաշխարհային տնտեսությանը տարեկան 400 մլրդ դոլարի վնաս է հասցնում, հայտարարել է Բիշքեքում ԵԱՀԿ կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար  Ջոն ՄաքԳրեգորը:

Օգոստոսի 19-ին Ղրղըզստանի լեռնային Իսիկ Կուլ լճի ափին ԵԱՀԿ հովանու ներքո տեղի է ունենում «Հանցագործությունները կիբերտիրույթում եւ հանցավոր եկամուտների լվացումը» միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում են ֆինանսական հետախուզությունների ներկայացուցիչներ Կենտրոնական Ասիայի հանրապետություններից, ինչպես նաեւ Ռուսաստանից, Հնդկաստանից, Չինաստանից, Բելառուսից: Հանդիպմանը մասնակցում են փորձագետներ ԵՄ երկրներից եւ ԱՄՆ-ից, ինչպես նաեւ Ասիայի եւ Եվրոպայի երկրների ֆինանսական եւ բանկային կառույցների ներկայացուցիչներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր կիբերհանցավորությունը հսկայական բացասական ազդեցություն է թողնում աշխարհի երկրների տնտեսական եւ սոցիալական զարգացման վրա: Կիբերհանցավորությունը համաշխարհային տնտեսությանը հասցնում է տարեկան ավելի քան 400 միլիարդ դոլարի վնաս: Միայն վերջին տարվա ընթացքում կիբերհանցագործները գողացել են  շուրջ 300 միլիոն մարդու անձնական տվյալ: Կիբերհանցավորության եւ հանցավոր ճանապարհով եկամուտների լվացման  դեմ պայքարը ցանկացած երկրի տնտեսական եւ սոցիալական կայունության եւ ֆինանսական համակարգի ամբողջականության անբաժանելի բաղկացուցիչն է», - հայտարարել է ՄաքԳրեգորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին
Վոլոդինն ասել է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել մի իրավիճակի հետ, երբ իրեն թույլ չեն տալիս իր դիրքորոշումն արտահայտել ԵԱՀԿ ԽՎ-ում...
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Ամենաշատ