News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Որոտանի ՀԷԿ-երի համալիրը մասնավորեցման հանձնելու համար չափազանց շահութաբեր է, օգոստոսի 20-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա հիշեցրել է, որ համալիրի էներգիան չափազանց ցածր ինքնարժեք ունի եւ թողարկման ամենացածր սակագինը  (6,8 դրամ մեկ կվտ/ժ-ի համար):

«Եթե կայաններն անցնեն մասնավորին, բնականաբար նա կցանկանա բարձրացնել սակագինը:  Այդ ժամանակ կզրկվենք ռազմավարական այնպիսի կարեւոր ռեսուրսից, ինչպիսին էժան էլեկտրաէներգիան է», - հավելել է Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ Որոտանի համալիրը արտադրում է հանրապետության էլեկտրաէներգիայի շուրջ կեսը:

«Որպես կանոն մասնավորեցնում են այն ընկերությունները որոնք պետությունը չի կարողանում լավ աշխատեցնելսեփական միջոցներով: Բայց սա այդ դեպքը չէ: Կասկադն աշխատում եւ խելամիտ եկամուտ է ստանում:

«Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 էլեկտրակայաններից. Սպանդարյանի ՀԷԿ (հզորությունը՝ 78 մեգավատ), Շամբի ՀԷԿ (171 մեգավատ) եւ Տաթեւի ՀԷԿ (157.2 մեգավատ): «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն էր: Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013թ. նոյեմբերի 27-ին հաստատեց «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ի վաճառքն ամերիկյան Contour Global ընկերությանը: Գործարքի արժեքը 180 մլն դոլար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ