News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Արգենտինան պատրաստվում է Կենտրոնական բանկի միջոցով մարել արտարժույթով պարտքային պարտավորությունները ԱՄՆ-ի դատարանի որոշումը շրջանցելու նպատակով, որը անցյալ ամիս արգելափակել է վճարումները, ինչի արդյունքում երկիրը վեջրին 13 տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ բախվել է դեֆոլտի հետ:

Ինչպես հայտարարել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ժողովրդին դիմելու ընթացքում, կառավարությունը խորհրդարան կմտցնի մի օրինագիծ, որը թույլ կտա պարտատոմսերի օտարերկրյա սեփականատերերին արժեթղթերը փոխանակել նորով, հաղորդում է «Ինտեֆաքսը»:

Արգենտինան պարտքը կմարի Կենտրոնական բանկի միջոցով, այլ ոչ թե  Bank of New York Mellon կորպորացիայի միջոցով, որը ներկա պահին հանդես է գալիս՝ որպես երկրի պարտատոմսերի հարցով երաշխավոր սեփականատեր: Արժեթղթերի փոխանակությունից հրաժարվող ներդրողները նույնպես կարող են ստանալ Ազգային բանկի միջոցով, նշել է նախագահը: 

Հիշեցնենք, որ արգենտինական պարտքային ճգնաժամը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Բուենոս-Այրեսին պարտավորեցրել է արժեթղթերի սեփականատերերին 1,33 մլրդ դոլար վճարել, ովքեր չեն համաձայնել երկրի պետպարտատոմսերի վերաձեւակերպման առաջարկություններից: Արգենտինային հաջողվել է վերակառուցել  իր պարտքային պարտատոմսերի 93%-ը, սակայն 7%-ի սեփականատերերը դատաքննություն են նախաձեռնել՝ պահանջելով ամբողջ ծավալով վճարումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ