News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 16-ին կայացել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության  առեւտրի, տնտեսության եւ համապատասխան իրավական հարցերով ենթահանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը,  Հայաստան-ԵՄ ասոցիատիվ համաձայնագրի բանակցությունները արդյունավետ են ընթանում: Եվրապաշտոնյան չի բացառել, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել կարճ ժամկետում:

Իր հերթին՝ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը նկատել է, որ համագործակցությունը թույլ կտա եվրոպական չափորոշիչներ ներդնել երկրի տնտեսության մեջ եւ առօրյա կյանքում:

Նիստի ընթացքում քննարկվելու են Հայաստանի մակրոտնտեսական զարգացման տեմպերը, երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ