News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Նյու Յորք նահանգի մայրաքաղաք Օլբանիի կենտրոնում շաբաթ պայթեցրել են 1920-ական թվականներին կառուցված Wellington Hotel Annex հյուրանոցի 11 հարկանի շենքը: Ըստ The Daily News-ի, հին հյուրանոցի պայթեցումն այստեղ իսկական հրավառության շոուի են վերածել:

Անվտանգ հեռավորությունից պայթյունին հետեւել են հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր չեն ծուլացել եւ հանգստյան օրն արթնացել են առավոտյան ժամը 9:30-ին: Պայթյունից հետո մի քանի ժամ հարեւան փողոցները փակ են եղել՝ շենքի ավերակները մաքրելու համար:

NEWSru.com-ի փոխանցմամբ, այդ վայրում նախատեսվում է նոր հյուրանոց կառուցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ