News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ամբողջ Եվրոպայում ամենաբարձր գներն են սահմանվում մշակութային միջոցառումների՝ թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ եւ համերգներ այցելությունների համար: Իսկ ամենաքիչը մշակութային միջոցառումների համար կարելի է ծախսել Վարշավայում: Այսպիսին են The Independent-ի հրապարակած ուսումնասիրության արդյունքները:

Ըստ Travel.ru-ի, ընդհանուր առմամբ համեմատել են եվրոպական 12 քաղաքների միջոցառումների գները: Այսպես. Լոնդոնում թանգարաններ, պատկերասրահներ, տեսարժան վայրեր այցելելու, օպերային ներկայացումների եւ դասական երաժշտության համերգների մասնակցելու համար երկու հոգին 256 ֆունտ են ծախսում (320 եվրո):

Ցուցակի երկրորդ հորիզոնականում Փարիզն է. երկու հոգու համար նախատեսված «մշակութային փաթեթն» այստեղ արժե 315 եվրո: Ամենաթանկ մշակութային կյանք ունեցող քաղաքների եռյակը եզրափակում է Բարսելոնան (302 եվրո), իսկ չորրորդ տեղում Ամստերդամն է (279 եվրո):

Զբոսաշրջիկներն էժան մշակութային հանգիստ կարող են վայելել Դուբլինում (127 եվրո), Պրահայում (116 եվրո) եւ Բուդապեշտում (100 եվրո): Իսկ ամենաէժան մշակութային հանգիստը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում է. զույգն այստեղ կծախսի ընդամենը 88 եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ